Հայտնի «Մոնոպոլիա» սեղանի խաղում ի հայտ կգա նոր խաղաքարտ՝ կատու: Այն փոխարինելու կգա արդուկին, որը այսուհետ «կուղարկվի թոշակի» և այլևս տեղ չի գտնի խաղերի հավաքածուների մեջ: Այս մասին հայտնի է դարձել «Մոնոպոլիա» խաղի արտադրող-ընկերության՝ Hasbro-ի կողմից անցկացված Save Your Token առցանց-քվեարկության արդյունքում:
Առցանց քվեարկությունը սկսվել է 2013թ-ի հունվարի առաջին կեսից: Քվեարկությանը մասնակցել են 120 երկրների տարբեր ներկայացուցիչներ: Կատուն հավաքել է ձայների 31%-ը: Բացի նրանից՝ խաղում հայտնվելու թեկնածություն են ունեցել օղակը, ուղղաթիռը, ռոբոտը և կիթառը:
Նոր հերոսի ընտրությանը զուգահեռ քվեարկություն է ընթացել հին հերոսների պահպանման համար:






































