Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեհ գեղեցկուհի Նատալիա Սիվեցին, ով իր կրծքի շնորհիվ արժանացել է «Միսս Եվրո» տիտղոսին: Այժմ նա գոհ է իր ճանաչվածությունից և խոստովանել է, որ կարող է գերել անգամ Քրիշտիանու Ռոնալդուին: Աղջիկը հայտնի է դարձել պատահականության բերումով, երբ ֆոտոլրագրողը սկսել է լուսանկարել նրան Լեհաստան – Ռուսաստան հանդիպման ընդմիջման ժամանակ:
«Վստահ եմ, որ ես կկարողանամ գերել անգամ Քրիշտիանու Ռոնալդուին: Նա անմիջապես կսիրահարվի, երբ տեսնի ինձ, քանի որ լեհ աղջիկները շատ սեքսուալ են: Կարծում եմ, ես կկարողանայի գրավել նաև Բարաք Օբամային»,- Նատալիային մեջբերում է Natemat.pl-ը:







































