ՊՍԺ-ի աջ պաշտպան Գրեգորի վան դեր Վիլը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այդ մասին հայտնում է Metro-ն:
Տեղեկությունների համաձայն` Հոլանդիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է սրել մրցակցությունն իր թիմի պաշտպանության աջ եզրում:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վան դեր Վիլը 19 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում և գոլային 3 փոխանցում կատարել: Նշենք, որ փարիզյան ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին:







































