Լոս Անջելեսի մարաթոնի 185 մասնակիցներ տուժել են Կալիֆոռնիայի հարավում անոմալ շոգերի պատճառով: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:
Մարաթոնի ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է 33 աստիճանի՝ ըստ Ցելսիսուսի: 36 մարդ հոսպիտալացվել է: Ամենամյա վազքին մասնակցել է 22.846 մարդ:
Լոս Անջելեսի մարաթոնն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1986 թվականից։ Դրան մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։









































