Ինչպես հագնվել աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի գնալիս: Այս հարցն իսկապես կարևոր է։ Այստեղ շատ տեղին է «դիմավորում են ըստ հագուստի, ճանապարհում՝ ըստ խելքի» ասացվածքը։ Հնարավոր է՝ դուք մի քանի կրթություն ու տարբեր բուհերի դիպլոմներ ունենաք, տարիների աշխատանքային փորձ, սակայն առաջինը, որ կգնահատի գործատուն, ձեր արտաքին տեսքն է: elle.ru-ն առաջարկում է մի քանի կերպար, որոնցից կարող եք օգտվել աշխատանքի տեղավորվելու համար հարցազրույցի գնալիս։
Պետական ծառայության

Դժվար է պատկերացնել ավելի պահպանողական աշխատավայր, քան պետական հաստատությունն է։ Այստեղ ամեն ինչ ենթարկվում է վաղուց հաստատված օրենքներին։ Դա վերաբերում է նաև դրես-կոդին։ Չարժե կոտրել դարավոր ավանդույթները. հագնվեք զուսպ և պարզ։ Այստեղ ամենից շատ տեղին է դասական հագուստը։

Բաճկոն, Proenza Schouler, ակնոց, Tiffany & Co., Atlas, կիսաշրջազգեստ, Stella McCartney, պայուսակ, Coccinelle, վերնաշապիկ, Gant, լոֆերներ Bally
Գրասենյակ

Գրասենյակում ամեն ինչ զգալիորեն ավելի հեշտ է։ Այստեղ խիստ դասական հագուստը կարելի է համադրել casual ոճի հագուստի հետ։ Տեղին կլինեն ֆակտուրային կտորից բաճկոնը, գունավոր տաբատները կամ կիսաշրջազգեստները։

Տաբատ, J.Cre, ժամացույց, Baume & Mercier, բաճկոն, H&M Studio, բոկոտիկներ, Christian Louboutin, շապիկ, Gant, կլատչ, Proenza Schouler









































