Բենտոն ճապոնական ավանդական ճաշն է: Տնային տնտեսուհիները հաճախ են դրա միջոցով վրեժ լուծում ամուսիններից, գրում է Kedem.ru-ն:
Ճապոնացի տնային տնտեսուհիները մի քանի միջոց են ընտրել` իրենց ամուսիններին հասկացնելու համար, որ նրանք ճիշտ չեն: Օրինակ` բրնձի մակերեսին «գրել» վիրավորական բառ` ջրիմուռների տերևներից կտրատված: Կամ կարող են խոստանալ պատրաստել կարրիով բրինձ, բայց դրա փոխարեն չոր բրինձը զարդարել «կարրի» բառով` ջրիմուռներից: Որոշ նեղացկոտ կանայք իրենց ամուսիններին որպես բենտո մատուցում են վառված ձկներ:








































