Չինաստանը կողմ է Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգի պահմանմանը: Այս մասին կիրակի օրը Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի երրորդ նստաշրջանի ավարտից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի պետխորհրդի ներկայացուցիչ Լի Կեցյանը, գրում է TASS-ը:
«Այս տարի լրանում է ճապոնացի նվաճողների և ֆաշիզմի դեմ համաշխարհային պատերազմում չին ժողովրդի հաղթանակի 70-րդ տարելիցը: Ոչ միայն Չինաստանում, այլև այլ պետություններում այդ կապակցությամբ հիշատակի արարողություններ կկազմակերպվեն»,- նշել է նա:
«Այսօր մենք պետք է լավ հիշենք պատմության ողբերգության դասերը և թույլ չտանք, որ դրանք կրկնվել: Անհրաժեշտ է պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և հենվելով համայն մարդկության վրա` աջակցել երկարաժամկետ խաղաղությանը»,- ընդգծել է ներկայացուցիչը:








































