Բրազիլիայի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի: Այս մասին հաղորդում է Correro da Ilha-ն:
Ավելի վաղ հայտնի էր 43 զոհի մասին: Տեղի արտակարգ ծառայությունները փրկարարական օպերացիա են իրականացնում և տարհանում են ծանր գանգուղեղային վնասվածք ստացածներին:
Տեղի ԶԼՄ-ները հստակեցնում են, որ ժայռի բարձրությունը, որտեղից ընկել է ավտոբուսը, հասնում է 150 մետրի:








































