ԴԱԻՇ-ի գրոհայինները սիրիական Ռաքքա գավառում հրապարակավ մտրակահարել են հինգ ուսուցիչների՝ նրանց մեղադրելով գաղտնի դասեր անցկացնելու մեջ:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ մտրակահարությանը հետևում էր հավաքված բազմությունը, այդ թվում նաև երեխաները:
Որպես մեկ այլ պատժաձև՝ գրոհայինները ստիպել են ուսուցիչներին աշխատել որպես հավաքարարներ:
Սիրիայի հյուսիսի զգալի տարածքը վերահսկող ջիհադիստները մտադիր են խստորեն վերահսկել նաև դպրոցներում ուսումնական պրոցեսն ու ծրագիրը:





































