Այսօր Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 128-ամյակին ներկա էր նաև Մայր Աթոռի միաբան Ոսկան արքեպիսկոպոս Կապակյանը, ով իր ելույթում նշեց, որ իր հայրը եղել է հնչակյան, ինքն էլ պետք է լինի հնչակյան: Նա նշեց, որ իր համար սոցիալիզմի գաղափարը միշտ եղել է քրիստոնեության գաղափարի քաղաքական միջոց:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն էլ նշեց, որ այսօր ՀՀ-ում գաղափարական կուսակցություն չկա. ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը՞, թե՞ ՀԱԿ-ն են ընդդիմություն, ընդհանրապես կուսակցությո՞ւն է ԲՀԿ-ն: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն օր օրի ավելի է ավերվում: Ընդհանրապես, մեկ սյան վրա հիմնված կառույցը ունակ չէ գոյատևելու:
Նա նաև նշեց, որ մայիսի մեկին հանրահավաք կհրավիրեն, իսկ մինչ այդ՝ ապրիլի 24-ին կկազմակերպեն ջահերով երթը:
Ավելին՝ տեսանյութում: