Sunday, 28 04 2024
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան

Երրորդմասցի Լյովիկի նկատմամբ մահափորձեր էլի են եղել. ուշագրավ մանրամասներ. Yerkir.am

Ոստիկանությունը երեկ հրապարակեց ԱԱԾ վարույթում քննվող Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության, ինչպես նաև ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ մեղադրվող 29-ամյա Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանի (Տլե) և նրա հասակակից Վահան Հակոբյանի (Գաստիկ) վերաբերյալ տվյալներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանության գլխավոր կասկածյալների անուններն արդեն պաշտոնապես հրապարակված են և նրանց նկատմամբ արդեն իսկ հետախուզում է հայտարարված, հրապարակենք դեպքի վերաբերյալ yerkir.am-ին հայտնի ուշագրավ մանրամասներ:

Նախ ուշադրություն հրավիրենք Գաստիկի լուսանկարին , որտեղ ակնհայտ երևում է վերջինիս ծնոտիին առկա մեծ սպին:

Yerkir.am-ի աղբյուրները հուշել են, որ Գաստիկի մարմնի տարբեր հատվածերում նմանատիպ շատ սպիներ կան, որոնք դառը պատմություն ունեն և անմիջականորեն կապված են կատարված հանցանքի ենթադրյալ շարժառիթների հետ: Համաձայն արդեն տևական ժամանակ շրջանառվող լուրերի` Գաստիկը երրորդմասցի Լյովիկի հետ ժամանակին լուրջ կոնֆլիկտ է ունեցել:   Իսկ բուն կոնֆլիկտի էությունը, ինչպես տեղեկացրեցին մեզ, եղել է այն, որ Գաստիկը՝ Վահան Հակոբյանը լինելով շենգավիթցի, չի ընդունել Լյովիկի պայմանը՝ լինել իր թիմի անդամ: Պատմությունը, ասում են, սկսվել է դեռ 2000-ականների կեսերից, երբ երրորդմասցի Լյովիկը Շենգավիթում սկսում է իր շուրջը հավաքել հանցագործ աշխարհին նվիրված և «ակտիվությամբ» աչքի ընկնող երիտասարդներին: Հենց այս ժամանակ էլ խաչվում են երկու երիտասարդների ճանապարհները:

Պատմում են, որ Լյովիկը չի կարողանում «կուլ տալ» այն, որ Շենգավիթում կա մեկը, ով մերժել է իր առաջարկությունը և չի ենթարկվում իր «խաղի կանոններին»: Իսկ ինչ վերբերում է թշնամանքի սկզբին, խոսակցություններ կան, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մեկ տարի առաջ Գաստիկն առևանգել է Լյովիկի մերձավորներից մեկին, դաժան ծեծի ենթարկել, անգամ գցել նրան շան բունը: Լյովիկը որոշում է պատժել Գաստիկին` իր մարդկանց կողմից նրան դաժանաբար ծեծի ենթարկելով:

Շենգավիթցիները պատմում են, որ Գաստիկին հանկարծակի են բերել, մեն մենակ բռնելով: Ամեն ինչ տեղի է ունեցել կայծակնային արագությամբ: Ծեծել են, մեքենան վարել նրա ոտքերի վրայով և մտածելով թե մահացել է, հեռացել են: Գաստիկին մահամերձ վիճակում հիվանդանոց է տեղափոխվել և մի քանի անգամ վիրահատությունների ենթարկվելուց հետո, հրաշքով ողջ է մնացել:

Տարբեր աղբյուրների վկայությամբ, Գաստիկի ձեռքերի հատվածում 28 կար կա, իսկ գլխքին և դեմքին` 38: Նույն աղբյուրների համաձայն` Գաստիկը մեսիջներով հասկացրել է Լյովիկին և նրա շրջապատին, որ վրեժն անխուսափելի է լինելու:   Իսկ այն, որ ծեծվելուց հետո Գաստիկը միառժամանակ բացակայել է հանրապետությունից, փաստ է: Այդ մասին yerkir.am-ը դեռևս դեպքին հաջորդող օրերին էր հրապարակել: Թեև Լյովիկն ու իր շրջապատը տեղյակ են եղել Գաստիկի բացակայությունից, սակայն պահել են զգոնությունն ու զգուշավորությունը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Լյովիկն իր ընկերների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ է գնացել «մինչև ատամները զինված: Մասնավորապես Լևոն Ղազարյանին պատկանող «Լեքսուս 470» ավտոմեքենայից իրավապահները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել:

Ասում են, որ Գաստիկն այնքան վտանգավոր մեսիջներ է հղել, որ Լյովիկի շրջապատում անգամ մտավախություն են ունեցել, որ Գաստիկն հնարավոր է Լյովիկի դեմ հայտնվի և վրեժ լուծի նունիսկ ինչ-որ առիթի՝ ծնունդի, կնունքի կամ հարսանիքի ժամանակ: Բանը նրանում է , որ այս մասին շատերն են իմացել, նաև իրավապահները: Շրջանառվող, իսկ այժմ արդեն հաստատված լուրերի համաձայն, ` Գաստիկի և Լյովիկի խնդրի մասին տեղյակ են եղել նաև շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Լյովիկի քրեական անցուդարձի մասին լավատեղյակ են եղել նաև ոստիկանները:

Նկատենք, որ Գաստիկը միակ անձը չէ, ում հետ Լյովիկը խնդիրներ է ունեցել: Հենց սպանության օրը լրատվամիջոցներում մի քանի հրապարակումներ եղան այն անձանց շրջանակի մասին, որոնց հետ Լյովիկը ժամանակին իբր լարված հարաբերություններ է ունեցել: Այդ անունների շարքում շոշափվեց նաև «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի` Օշականցի Գևորիկի անունը:   Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին լուրեր տարածվեցին, որ քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել Օշականցի Գևորիկին: Այս հարցը շատ արագ կարգավորվեց, սակայն ծեծվածի պիտակն այդպես էլ դուրս չեկավ Օշականցի «օրենքով գողի» վրայից: Նրա հետ առնչված տուժողների ցանկը շատ բազմազան է: Այս մասին մենք առաջիկայում կանդրադառնանք, իսկ մինչ այդ , նշենք, որ երրորդմասցի Լյովիկի նկատմամբ մահափորձեր էլի են եղել և հակառակը:

Ի դեպ` Քանաքեռցի Արթուրը ` նույն ինքը Արթուր Ղազարյանը, Լյովիկի և «Օրենքով գող» ներկայացվող Պզոյի` Արմեն Ղազարյանի ազգականն է: Ըստ մամուլի հրապարակումների` դեպքից հետո նա սկսել է շրջել զրահապատ մեքենայով:

Մեզ հասած լուրերի համաձայն` նա տեղյակ է սպանության իրական շարժառիթներից և չնայած Լյովիկն իր եղբորորդին է ` չի բացառվում, որ հարցն այլ կերպ լուծվի:   Անդրադառնալով բուն սպանության դեպքին, նշենք, որ մեզ հասած տեղեկություններով` Լյովիկի դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, ինչն էլ հերթական անգամ վկայում է այն մասին, որ թիրախում եղել է հենց նա:

Ի դեպ` չար լեզուներն ասում են, որ Լյովիկի` «Նուբարաշեն» այցելության մասին տեղեկատվությունը դուրս է եկել «կլոր բերդի» պատերից, իսկ թե ով է հանցագործներին հրամցրել այդ լուրը` կպարզի քննությունը….եթե կամենան:

 

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում