Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2014 թվականին ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ չեն ավելացել և մնացել են նույն մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դա տեղի է ունեցել վերջին 40 տարում առաջին անգամ՝ համաշխարհային տնտեսությունում խոշոր ճգնաժամի բացակայության պայմաններում։
2014-ին արտանետումների մակարդակը կազմել է 32 գիգատոննա։
Գործակալությունը նախազգուշացնում է, որ թեև արդյունքը հուսադրող է, սակայն դեռևս վաղ է հաղթանակ տոնել։
Վերլուծաբանները կարծում են, որ չնայած համաշխարհային տնտեսության աճին՝ արտանետումների մակարդակը նույնն է մնացել՝ հիմնականում շնորհիվ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման աճի։







































