Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, թե Ռուսաստանի նախագահը կրկին հայր է դարձել, հաղորդում է Forbes-ը:
«Վլադիմիր Պուտինի երեխայի լույս աշխարհ գալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը:
«Ծրագրում եմ դիմել մարդկանց, ովքեր փող ունեն, լավագույն լրագրողական հերյուրանքի մրցույթ կազմակերպելու խնդրանքով»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ շվեյցարական ԶԼՄ-ները գրել են, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անհետացման պատճառն այն է, որ մի քանի օր առաջ նա երեխա է ունեցել:
Նշվում է, որ Տիչինո կանտոնի բնակիչները հայտնել են, թե մի քանի օր առաջ Սուրբ Աննայի հիվանդանոց է եկել հայտնի ռուս մարմնամարզուհի, Պետդումայի նախկին պատգամավոր Ալինա Կաբաևան:








































