Ուելսի վեհաժողովը`Ուելսի օրենսդիր մարմինը, թույլ չի տվել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի ստեղծողներին մի քանի տեսարան նկարահանել իր գրասենյակում: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նշվում է, որ վեհաժողովի շենքում նախատեսվում էր նկարահանել քրեական պարագլուխների ընդհատակյա հանդիպումների տեսարանները:
Սակայն վեհաժողովի ներկայացուցիչները հրաժարվել են այդ առաջարկությունից`հայտարարելով, որ իրենց գրասենյակը կինոստուդիա չէ: «Այդ պալատը Ուելսի ժողովրդավարության օրորոցն է: Այստեղ կարելի է նկարահանել այն, ինչ վերաբերում է վեհաժողովի աշխատանքներին կամ արտացոլում է Ուելսի կյանքում պալատի բարձր կարգավիճակը»,- հստակեցրել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:








































