Ամերիկացի լրագրող Ջեֆ Քորվինը Թաիլանդի Մաեքլոնգ գետում որսացել է մոտ 363 կգ-անոց կատվաձուկ:
Նշվում է, որ այն աշխարհում ամենախոշոր քաղցրահամ ջրերի ձուկն է, որին հաջողվել է որսալ կարթով:
Կատվաձուկն ունեցել է 4.2 մետր երկարություն, 2.4 մետր լայնություն՝ հայտնում է The Daily Mirror-ը:
Քորվինը էքսկուրսավարների ուղեկցությամբ որսորդություն է արել «Օվկիանոսի գաղտնիքները Ջեֆրի Քորվինի հետ» շոուի ժամանակ, որը ամերիկյան ABC-ի եթերում կցուցադրվի 2015թ. վերջին:
Լրագրողը պատմել է, որ առանձնապես մեծ չափեր են ունենում էգ կատվաձկները:
Ձկանը ջրից հանելու համար անհրաժեշտ է եղել դիմել 7 մարդու օգնության:









































