Երեխայի գլխուղեղը տուժում է հեռուստացույց դիտելիս՝ հայտնում է direct-press.ru-ն: Տոհոկուի (Ճապոնիա) համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիորություններն ապացուցում են, որ մշտապես հեռուստահաղորդումներ դիտելը խախտում է երեխայի գլխուղեղի նյարդաթելերի կառուցվածքը:
Պետք է նշել, որ վերջնական տհաճ հետևանքը ոչ մի կերպ կախված չէ ծրագրերի բնույթից: Գիտնականները վստահ են, որ ավելի լավ է՝ երեխային շեղել այլ տեսակի զբաղմունքներով, որոնք զարգացնում են ուղեղը, ոչ թե խաթարում դրա աշխատանքը:
Ուսումնասիրությանը մասնակցել է 5-18 տարեկան 276 երեխա: Նրանցից յուրաքանչյուրը սովորաբար օրական մինչև 4 ժամ անցկացրել է հեռուստացույցի առջև: Այդ ցուցանիշը միջինում կազմել է 2 ժամ: Գիտնականները սքանավորել են երեխաների գլխուղեղը: Պարզվել է՝ որքան շատ ժամանակ է երեխան անցկացրել հեռուստացույցի առջև, այնքան ավելի ցածր է եղել նրա խոսքային ինտելեկտի զարգացման մակարդակը:
Պետք նշել, որ խոսքային ինտելեկտն ուղղակիորեն կապված է IQ-ի մակարդակի հետ: Որքան զարգացած են մարդու հաղորդակցական հմտությունները, այնքան ավելի հզոր մտավոր ունակություններ է նա ցուցաբերում:









































