Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Եթե ռուսների ագենտը չեք, ինչի՞ եք դոշ տալիս (տեսագրություն)

ՀՀ նախագահի ընտրության հանդարտ ընթացքն ընդմիջվեց հունվարի 31-ին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձով, ինչը, բնականաբար, մեծ աղմուկ առաջացրեց հասարակական շրջանակներում։ Եղան տարբեր կարծիքներ, Հայրիկյանն ինքը հայտարարեց, թե մահափորձի հետևում խորհրդային ՊԱԿ-ն է կամ ռուսական իմպերիալիզմը։ Եղան կարծիքներ, թե մահափորձն ունի շատ ավելի պարզ պատճառներ։

Այս թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ի «Դիսկուրս» հաղորդաշարին հրավիրել ենք քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանին և Ազգային միացյալ նախաձեռնության համակարգող Շանթ Հարությունյանին։

– Շանթ, դու այն դիրքորոշման կողմնակիցն ես, ըստ որի՝ մահափորձի հետևում կանգնած են խորդային ՊԱԿ-ը կամ ռուսական իմպերիալիզմը։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

– Ավելի հարմար եմ համարում, որ սկզբում Լևոն Սարդարյանը խոսի, և եթե նա ասի, որ ռուսական ՊԱԿ-ի ներկայացուցիչ է, ես իմ մեղադրանքների համար առաջինը կխոսեմ։ Իսկ եթե նա հանդես է գալիս այն դիրքերից, որոնցով իրենք մեղադրում են Հայրիկյանին, թող մեղադրանքները ներկայացնի, ես պատասխանեմ։ Չնայած ես Հայրիկյանի փաստաբանը չեմ, բայց այստեղ արդեն դիրքորոշումների պայքար է սկսվել։ Անկախ Հայրիկյանի ասելուց էլ, ես համարում էի, որ դա ռուսական ՊԱԿ-ն է կազմակերպել։ Եթե ռուսական ներկայացուցիչն այստեղ լիներ, ես իմ ասածները կհիմնավորեի։

– Փորձենք պարզել, թե ինչո՞ւ է Լևոնը մտածում, որ սա ավելի պարզ պատճառներով կատարված միջադեպ է։

– Ես չեմ կարծում, թե սա գլոբալ խնդիր է, նախ որովհետև, ինչպես գիտեմ, ռուսական ՊԱԿ-ն այդ կարգի վատ օպերացիաներ երբևէ չի իրականացրել։ Երկրորդ, չեմ համարում, որ այս պահին Պարույր Հայրիկյանը քաղաքական դաշտում այն քաշն ու կշիռն ունի, որի համար նույն ՊԱԿ-ը, «Շտազին» կամ «Մոսադը» կարող են այդպիսի գործողություն իրականացնել… նպատակ ունենալով խառնե՞լ Հայաստանի քաղաքական դաշտը, թե՞ ինչ։

– Իշխանությունը ներկայացրեց, որ սա հարված էր նաև պետականությանը, ընտրական գործընթացին և ապակայունացման միտում ուներ։

Լ.Ս.- Բնական է, որ իշխանության առաջին ռեակցիան այդպես պետք է լիներ։ Իմ անձնական ռեակցիան էր այդպիսին, որ սա նպատակ ուներ հանգիստ թվացող ընտրությունների ընթացքն ինչ-որ ձևով շեղել։ Բայց իրականում նման բան տեղի չունեցավ, այսինքն՝ ընտրությունները շարունակում են իրենց բնականոն հունով ընթանալ։ Փառք Աստծո, որ Պարույր Հայրիկյանը որոշեց ևս երկու շաբաթով չհետաձգել ընտրությունները, որովհետև դա երևի շատ ծանր հետևանքներ կունենար Անդրեաս Ղուկասյանի առողջության համար, եթե նա շարունակեր հացադուլը։ Սա՝ հումորի կարգով։

Շ.Հ.- Եթե սովորական մարդու դեմ մահափորձ կամ չբացահայտված գործողություն է լինում, քննիչները նրան հարցնում են, թե ում է կասկածում։ Հիմա եթե այդ մարդն ասում է, թե՝ բացի ռուսական ՊԱԿ-ից ոչ մեկին չեմ կասկածում, որովհետև թշնամի չունեմ, ի՞նչ անտրամաբանական բան կա այստեղ։ Միայն տգետը կամ սրիկան կարող է ասել, թե այս մարդը սուտ է ասում։ Եթե նա խորհրդային ՊԱԿ-ի համար վտանգ չներկայացներ, 19-20 տարեկան տղային 17 տարի բանտերում չէին պահի որպես ամենաոխերիմ թշնամու։ Թշնամին միշտ մնում է թիրախային։ Ռուսական իմպերիալիզմը փորձում է վերականգնել իր կայսրության մեջ եղած ազդեցության գոտիները։ Եվ եթե փորձեն Հայաստանին նորից մտցնել  ռուսական գաղութ, հաստատ Հայրիկյանն առաջինն է լինելու, որ ելնելու է պայքարի։ Իրենք ինչո՞ւ պիտի թողնեն, որ այդ պրոցեսն սկսվի, և Հայրիկյանը դիմադրություն ձևավորի։ Որ դա կարող է ուղղված է լինել ընտրությունները տապալելուն, նորմալ է։ Բայց կարող էին ցանկացած թեկնածուի խփել, ընտրությունները տապալվեին։ Իրենք ասացին՝ հատկապես Հայրիկյանին, որովհետև վաղը կանգնելու ենք այն պրոբլեմի առաջ, ինչի առաջ սովետի ժամանակ Հայրիկյանն ու իր ընկերները մեզ կանգնեցրել էին։ Ի վերջո, Խորհրդային միությունը Հայրիկյանը չքանդեց, քանդեց Միացյալ Նահանգները սառը պատերազմում, որի պայքարում դաշնակից էին ինչպես, ասենք, Ֆրանսիայի կամ Լեհաստանի Վալենսայի շարժումը, այնպես էլ Հայաստանի Ազգային միացյալ կուսակցությունը, որի ղեկավարներից մեկն էր Պարույր Հայրիկյանը։

Լ.Ս.- Իմ խորին համոզմամբ, Խորհրդային միությունը քանդվեց ոչ թե ԱՄՆ-ի կողմից, այլ ինքը դատապարտված էր քանդվելու, որովհետև նախ արհեստածին կառույց էր, և երկրորդ՝ տնտեսապես դատապարտված էր և առաջին  հերթին տնտեսապես քանդվեց։ Քաղաքական մնացած հետևանքները դրա արդյունքն էին։ Միացյալ Նահանգները ՕՊԵԿ-ի երկրների հետ պայմանավորվեց նավթի գինը գցել, այն դարձավ ջրի գին։ Սովետը քանդվեց, որովհետև տնտեսական համակարգն ուղղակի փուլ եկավ։

Շ.Հ.- Կներես, դա հեքիաթ է, որովհետև պետությունները տնտեսական կազմակերպություններ չեն կամ բանկային կորպորացիաներ, պետությունները կայանում են գաղափարախոսության ու իդեալի ազդեցության ներքո։

Լ.Ս.- Ինչ վերաբերում է Պարույր Հարիկյանի հետ կապված դեպքին, ես հակված չեմ այն դիտարկել գլոբալ աշխարհաքաղաքական պրոցեսների տեսանկյունից։ Ռուսաստանն այսօր Հայաստանում առավել քան ներկայացված է, և Պ. Հայրիկյանն իր քաղաքական կշռով այդ հիմքերը խարխլելու հնարավորություն ուղղակի չունի։ Եթե մարդը զենքով 30սմ մոտենում է ինձ, նշանակում է ոչ թե ուզում է կրակել, այլ ուզում է աչքս հանել։

– Իսկ եթե ուզեցել են ոչ թե սպանել, այլ պարզապես ահաբեկել։

Լ.Ս.- Եթե նման ծրագիր կար, իմ համոզմամբ, մահափորձի իմիտացիա կարվեր քաղաքական դաշտում լուրջ ներկայություն ունեցող քաղաքական մեկ այլ ուժի որևէ նկերկայացուցչի դեմ։

– Լևոն, ինչպե՞ս ես վերաբերվում այն մոտեցումներին,  թե բավական կասկածելի տարրեր կան այստեղ՝ սկսած թե բուժօգնության ցուցաբերումից, թե հենց բուն փաստից, որ իսկապես տարօրինակ է, որ այդքան մոտիկից վրիպում է մարդասպանը։

– Վրիպելու հնարավորությունը տարօրինակ չէ, բայց եթե այդ հեռավորությունից կրակում են ՏՏ-ից կամ նագանից, գնդակը պետք է թափանցիկ անցնի։

Շ.Հ.- Դրանից ի՞նչ է հետևում, որ չե՞ն կրակել։

Լ.Ս.- Չգիտեմ։

Շ.Պ.- Եթե չգիտես, ուրեմն այդպիսի անպատասխանատու բան մի ասա։ 

Լ.Շ.- Երկրորդ, ինձ համար շատ տարօրինակ է, որ, ասենք, եկավ քիլլերը, երկու օր ափաշքյարա ման է գալիս այդտեղ, այնպես է անում, որ իրեն տեսնեն։ Հիմա ֆոտոռոբոտը կա, հարևաններն էլ են վկայություն տվել, Հայրիկյանն էլ ասաց, որ շատ մոտիկից տեսել է, որ ձայն չի հանել, ուրեմն հայ չէ։ Երրորդ, ցավային շոկն սկսվում է վիրավորվելուց 15-20 րոպե հետո, իսկ Հայրիկյանի մոտ սկսվել է 3-5 րոպե հետո։ Այդտեղ շատ բան կան, ես չեմ ասում՝ կասկածելի են, ընդ որում՝ ինքն իրեն կրակելու տարբերակն ինձ համար անընդունելի է։

– Լևոն, եթե սպանությունն այլ շարժառիթներ ուներ, ինչո՞ւ հենց հիմա։

– Եթե անձնական վրեժի խնդիր կար կամ, ասենք, Հայրիկյանն ինքն ասաց՝ իմ բոլոր հարևանները լավն են, բացի մեկից։ Չեմ ասում՝ այդ հարևանն է արել, բայց եթե քենի խնդիր կա, ինչու է տրամաբանական այս շրջանը. Պարույր Հայրիկյանն այս պահին իր հանրային գործունեության պիկին է։

– Արդյոք կբացահայտվի՞ այս գործը։

Լ.Ս.- Մեծ հույս ունեմ, որ կբացահայտվի, իսկ եթե չբացահայտվի, կդառնա ամենահանելուկային պատմությունը, որ ընդհանրապես հնարավոր է հորինել։ Այսպես թե այնպես՝ դա հարված էր Հայաստանի Հանրապետությանը՝ որպես պետության, դա կրակոց էր բոլորիս վրա։

– Շանթ, ինչո՞ւ ի սկզբնե չի քննարկվում այլ վարկած՝ քաղաքական վարկածից բացի։

– Ո՞վ է ասում։ Ճիշտ հակառակը։ Հիմա Լևոն Սարդարյանն ամեն ստոր վարկած քննարկում է, բացի ամենաիրական և ապացուցելի վարկածից՝ քաղաքական մոտիվացիայից։ Հիմա այդպիսի բան անում են միայն ՊԱԿ-ի ստոր ագենտները։ Հիմա Ռուսաստանն ավելի՞ հզոր է, քան Խորհրդային միության ժամանակ։ Բոլորը գիտեն, որ փամփուշտը կարող է թաց լինել կամ կիսատ լցված լինել, զենքը չի կրակել, որովհետև ռուսական ամեն ինչը ձախողման մեջ է, ամբողջ աշխարհը դա գիտի։ Հայերը գիտեն, թե սովետը եսիմ ինչ է, ռուսները եսիմ ինչ են։ Ոչ մի բան էլ չեն։ Նրանք իսկի Վրաստանը չկարողացան նորմալ գրավել։  Էդ ի՞նչ երկիր է, որ դրան դոշ եք տալիս, եթե ագենտ չեք։ 

– Ըստ քո ներկայացրած տարբերակի՝ եթե ինչ-որ բան չի հաջողվել, ի՞նչ սպասել հետագայում, նման բաներ կլինե՞ն, թե՞ կհրաժարվեն այդ մարտավարությունից։

Շ.Հ.- Ամեն ինչ էլ կլինի։ Այս տարին շատ վտանգավոր և հայ ժողովրդի համար ճակատագրական տարի է։ Չեմ բացառում, որ Ադրբեջանը, իր ընդդիմադիր ցույցերի հետ կապված, փորձի պատերազմ սկսել՝ շեղելու համար իր ընդդիմությանը։  Կարծում եմ, Պուտինն էլ կփորձի Հայաստանում ներքին ապակայունացում առաջացնել։ Համաձայն եմ, որ սա ոչ միայն Հայրիկյանի դեմ է ուղղված, այլև պետության, անկախության, իշխանությունների, հասարակության։ Նա մտածում է, որ չի կարող հեշտությամբ նոր Մարտի 1 սարքել, բայց գնում է նոր Մարտի 1 սարքելուն։ Փորձում են այլևայլ ձևերով՝ սպանություններով, տեռորով, վախի, սարսափի մթնոլորտ մտցնելով։ Ես ուզում եմ ժողովրդին զգոնության կոչ անել։ Ես Հայրիկյանի փաստաբանը չեմ, շատ հարցերում էլ իրեն դեմ եմ։ Դեպքերի բերումով այսպես է ստացվել, և ասում եմ, որ դա իսկապես ռուսական հատուկ ծառայություններն են արել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում