Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը խոստովանել է, որ դեռ չի մտածում դառնալ թիմի ավագ, տեղեկացնում է Triballfootball.com-ը:
«Հաջորդ մրցաշրջանում մենք բոլորին կզարմացնենք: Մեր թիմում կան ուժեղ անհատականություններ: Ավագ կարող է լինել յուրաքանչյուրը»,- հայտարարել է Հենդերսոնը:
Հավելենք, որ թիմի ներկայիս ավագ Սթիվեն Ջերարդն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թիմը:










































