Facebook սոցիալական ցանցը իր «էմոցիաներից» հանել է «գեր» զգացողության նշանը: Այս մասին հաղորդում է NY Daily News-ը:
Ավելի վաղ համացանցի օգտատերերը արշավ էին սկսել սոցցանցի դեմ՝ կոչ անելով հանել այդ էմոցիոնալ կարգավիճակը, քանի որ այն վիրավորում է գեր մարդկանց:
«Ճարպոտ լինելը զգացողություն չէ: Ճարպը մեր մարմնի բնական մասն է: Մեր մարմնի բոլոր մասերը արժանի են, որպեսզի դրանց հարգեն և հոգ տանեն»,- ասվում էր ակտիվիստների միջնորդագրում:
Twitter-ում անգամ հայտնվել էր հեշթեգ՝ ի պաշտպանություն միջնորդագրի. #fatisnotafeeling









































