«Տաքսի» ֆիլմի աստղին՝ ֆրանսիացի Սամի Նասերիին, դարձյալ ձերբակալել է ոստիկանությունը: Ինչպես հայտնել է France Presse գործակալությունը, այս անգամ նրան ոստիկանություն են տարել նախկին ընկերուհու հետ վեճից հետո, որը վերածվել էր կռվի:
Վերջին տարիներին դերասանի անունը հաճախ է հայտնվում մամուլում՝ կախված խուլիգանական արարքների հետ, քան պրոֆեսիոնալ գործունեության:
2014թ. Նա 4 անգամ հայտնվել է ոստիկանությունում, հիմնականում կռվի համար: Անցած տարվա մարտին նրան ձերբակալել էին այն բանի համար, որ նա սպառնացել է դանակով մի կնոջ, որը մերժել է նրա սիրահետումները:
2009թ. Նասերին դատապարտվել էր 16 ամսվա ազատազրկման դանակով մարդու վրա հարձակվելու համար, 2011-ին նա տեղափոխվել էր ոստիկանություն՝ Կաննի փառատոնի ժամանակ անպարկեշտ վարքի համար:











































