«Տղամարդկությունից ելնելով եմ ես որոշել՝ նրա հետ, նրա ղեկավարությամբ ես չեմ աշխատելու. չեմ ուզում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԲՀԿ-ից հեռացած պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Նա նաև մանրամասնեց, որ իր հեռանալու պատճատը ոչ թե Գագիկ Ծառուկյանի քայլն էր կամ կուսակցության ընդդիմություն դառնալը, այլ Նաիրա Զոհրաբյանի անձը:. «Տիկին Զոհրաբյանը թող որևէ տեղ որևէ բան չփնտրի: Ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի խոսակցություն չեմ ունեցել: Իմ` ԲՀԿ-ից հեռանալու պատճառը եղել է իր հետ խոսակցությունը: Նա ինտրիգներ է փնտրում, լավ կլիներ՝ իր մասնագիտական հմտությունները կուսակցություն չբերեր»,- ասաց նա:
Աղաբաբյանի կարծքով՝ Նաիրա Զոհրաբյանը չպետք է ենթադրություններով առաջնորդվի, այլ պետք է հարցերի պատասխանները ինքն իր մեջ գտնի: «Համարեցի, որ մեր հետագա աշխատանքը չի ստացվի: Ես կուսակցության ճանապարհի հետ համաձայն եմ, իր անձի հետ համաձայն չեմ: Նա պահի ազդեցության տակ ենթադրություններով առաջնորդվող է, մեղադրանքներ ներայացնող իր կուսակիցներին»,- հավելեց պատգամավորը:
Արայիկ Աղաբաբյանը չցանակացավ Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցի չակերտները բացել, բայց ասաց, որ ինտրիգներից հոգնել է. «Մեր համատեղ աշխատանքը չէր ստացվի: Հարցը նրա բնավորության գծերն են: Հիմա ինտրիգների ժամանակը չէր, ավելի լավ էր հիմա, քան հետագայում՝ ավելի մեծ լարումից հետո:
Նա կասկածի տակ առավ շատ բաներ: Մեր խոսակցությունից հետո ես հասկացա, որ առաջիկայում նման խոսակցությունները պարբերական բնույթ են կրելու և որոշեցի` ավելի լավ է հիմա վերջ դնել այդ ամենին, քան հետագայում, ավելի լարված մթնոլորտում»:
Աղաբաբյանը նաև նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանի առաջ «պրիսյագ» չէր ընդունել, հիմա խոսում է խոստումներից, տղամարդու խոսքից… «Էլի ասեմ, որ իր անձը նկատի ունենալով եմ դուրս եկել. թող ամեն մեկը մեղքի իր բաժինը փնտրի»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ թեև այլևս Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի պատասխանատուն չէ, բայց ԲՀԿ-ին չի խանգարելու, խառնակչություն չի անելու, մանր-մունր բաների հետևից չի ընկնում, գույք վերադարձնելու պահանջներ չի ներկայացնելու:











































