Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Ովքեր Հայաստանը ԵՏՄ տարան, Բաքու էլ կտանեն

Երեկ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում քննարկվել և քվեարկվել, ու ամենագլխավորը, ամենազարմանալին և գուցե նույնիսկ ամենասարսափելին՝ հավանության է արժանացել Բաքվում ամռանը կայանալիք Եվրոպայի օլիմպիական առաջին խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը: Քվեարկությունը տեղի է ունեցել ՀԱՕԿ-ի նախագահ, քաղաքականությունից օրերս հեռացած Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:

Այսպիսով, Հայաստանի մարզիկները առնվազն այս պահի դրությամբ պետք է գնան ու մասնակցեն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք եվրոպական առաջին օլիմպիադային, որն, իհարկե, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եվրոպական կամ համաշխարհային գովազդ, ինչպես Բաքվում անցկացված «Եվրատեսիլը», որին, ի դեպ, Հայաստանի պատվիրակությունը չմասնակցեց:

Օլիմպիադային մասնակցելու որոշում ՀԱՕԿ մակարդակով կայացվել է, և եթե որևէ այլ մակարդակում այդ որոշումը չբեկանվի, ապա ըստ էության կարելի է ասել, որ Հայաստանը կդառնա ադրբեջանական գովազդի մասնակիցներից մեկը, այսպես ասած` իր մասնակցությունը կունենա Եվրոպայի առաջին օլիմպիադա համարվող մեծ հոլովակում, որը Ադրբեջանի մասին է լինելու:

Եվ այս ամենից հետո Հայաստանը պետք է եվրոպական այս մարզական տոնի կազմակերպիչներին հետո մեղադրի Հայաստանի հանդեպ ագրեսիվությա՞ն մեջ, մեղադրի սաֆարովներին հերոսացնելո՞ւ մեջ, մեղադրի Հայաստանի հանդեպ դիվերսիոն հարձակումների՞ մեջ: Ինչի՞ մեջ կարող է Հայաստանը մեղադրել Ադրբեջանին, իր իսկ գովազդած Ադրբեջանին՝ Բաքվում կայանալիք օլիմպիական խաղերին իր մասնակցությունը բերելուց հետո:

Հնարավո՞ր է արդյոք կայացնել նմանօրինակ անհեռատես, պետականության, պետական քաղաքականության, պետական արժանապատվության հետ որևէ աղերս չունեցող նմանօրինակ մեկ այլ որոշում: Թեև, իհարկե, հնարավոր է՝ ԵՏՄ-ին «ազգային համաձայնությամբ» մասնակցելուց հետո Բաքվի օլիմպիադային «ազգային համաձայնությամբ» չմասնակցելն, իհարկե, անհնար կլիներ:

Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի մասնակցությունը, և Բաքուն անկասկած ամեն ինչ արած կլինի, որպեսզի Ռուսաստանի միջոցով կորզի Հայաստանի մասնակցությունը եվրոպական օլիմպիադային, տոնն, այսպես ասած, կատարյալ դարձնելու համար:

Այնպես որ, նրանք, ովքեր Հայաստանը ԵՏՄ տարան, կտանեն նաև Բաքու՝ օլիմպիադայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում