«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավը լծվել է ֆինանսական աղբյուրների փնտրտուքին:
Պատգամավորները խումբ-խումբ գործուղվել են արևմտյան ուղղությամբ, իսկ վարչապետն այսօր երկօրյա այցով՝ Քուվեյթ: Նրան ուղեկցում են գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, սփյուռքի նախարարները: Նախատեսված են հանդիպումներ Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունա-բերական պալատի, Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Կհանդիպեն նաև Քուվեյթի հայ համայնքի հետ: Թերևս նույնպես ֆինանսական օգնություն խնդրելու նպատակով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Armenpress-ի








































