Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կառավարման ձևը փոխելու հնարավորություն կդառնան: Այս մասին երեքշաբթի Անկարայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է TASS-ը:
«Թուրքիան կարևոր շրջան է ապրում: Այն զարգանում է և ամեն օր ավելի ակնհայտ է դառնում համապատասխան թարմացումների անհրաժեշտությունը: Հին Թուրքիայի սովորություններով մենք մեր նպատակներին չենք հասնի: Մեզ նախագահական համակարգ է անհրաժեշտ, և ես կարծում եմ, որ հունիսի 7-ի ընտրությունները դա անելու հնարավորություն կտան»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ կառավարման ձևը փոխելու մասին քննարկումներ ընթանում են Թուրքիայի Հանրապետության ձևավորումից ի վեր:
Էրդողանի խոսքերով` այս գաղափարին աջակցում են նախագահական ընտրություններում իր օգտին քվեարկած քաղաքացիների 52 տոկոսը:









































