Tuesday, 21 05 2024
11:35
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է

Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է բանակի կորուստները. զեկույց

2015թ. սկզբից անվտանգության և պաշտպանության ոլորտներում Ադրբեջանի կորուստները կազմել է 12 զինվոր, որից 8-ը մարտական, 4-ը՝ ոչ մարտական իրավիճակներում: Նման տեղեկություն հրապարակել է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը` հիմնվելով մեդիայի և սոցիալական ցանցերի մոնիտորինգի վրա:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ 7 զինվոր զոհվել է Հայաստանի հետ բախման հետևանքով, 1-ը՝ պայթել է ականի վրա: Ոչ մարտական իրավիճակներում 4 զոհերից երկուսը մահացել են ոչ կանոնադրային հարաբերությունների, 1-ը՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, չորրորդը՝ հիվանդությունից:

Բացի այդ, նշված ժամանակահատվածում վիրավորվել է 5 զինվոր, որից 3-ը՝ ռազմական իրավիճակում, մեկը՝ ականի պայթյունից, մյուսը՝ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով:

Զեկույցի հեղինակները նշում են, որ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի որոշակի դժվարություններ կան բանակի զոհերի մոնիտորինգի հարցում, քանի որ Պաշտպանության նախարարությունը և մյուս ուժային կառույցները շատ դեպքերում նախընտրում են թաքցնել կորուստները, իսկ իշխանություններին հավատարիմ մեդիան հրահանգված է չտարածել մարտական զոհերը:

Ուշագրավ է, որ այս Ինստիտուտը ղեկավարում է ռազմական փորձագետ Յասուր Սումերինլին, որը լքել է Ադրբեջանը իշխանությունների հետապնդումների պատճառով:

Սումերիլին նշում է, որ ադբեջանական արժույթի արժեզրկման պատճառով վատթարացել է նաև զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը: Ըստ նրա՝ պայմանագրային զինծառայողների աշխատավարձն այժմ աննշան է: Այդ գումարը, ըստ նրա, համարժեք չէ երկրի՝ 4 մլրդ դոլար կազմող ռազմական բյուջեին, որի 60-70 տոկոսը, սակայն, ծախսվում է սպառազինության վրա:

Սումերինլիի խոսքով՝ քանի դեռ բանակին համապատասխան սոցիալական պաշտպանություն չի տրվել, բանակում կպահպանվեն ոչ կանոնադրային հարաբերությունները, իսկ սպաների մոտ՝ կարիերային առաջխաղացման հույսի բացակայությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում