Ամերիկացի AMC հեռուստաալիքը պատվիրել է «Քայլող մեռյալներ» սերիալի երկսեզոն պրիկվել՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Նոր հեռուստանախագիծը ստացել է «Կոբալտ» (Cobalt) անվանումը: Առաջին սեզոնը կազմված կլինի 6 էպիզոդից ու էկրան կբարձրանա 2015թ. ամռանը: Երկրորդի ռելիզը նախատեսված է 2016թ.:
Պիլոտային սերիայի սցենարի հեղինակներն են Ռոբերտ Կիրկմանն ու Դեյվ Էրիքսոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պրիկվելում գլխավոր դերերը կկատարեն Քիմ Դիքենսն ու Կլիֆ Կերտիսը:
«Քայլող մեռյալները» ամերիկյան հետապոկալիպսիսյան սերիալ է՝ ստեղծված Ֆրենկ Դարաբոնտի կողմից: Հեռուստաֆիլմը հիմնված է Ռոբերտ Կիրկմանի, Թոնի Մուրի ու Չարլի Ադլարդի կոմիքսների վրա: