Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարում է, որ կոալիցիայի շրջանակներում Հունգարիայի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարին կարող է օգնել երկրի արտաքին քաղաքականությանը իսլամիստների դեմ պայքարող արևմտյան գործընկերների կողմից ընդունում և ճանաչում ձեռք բերելու հարցում:
Հնարավոր է` Հունգարիան իր զինվորներին ուղարկի Իրաք` ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու, տեղեկացնում է Ассошиэйтед Пресс-ը:
Վարչապետ Օրբանը հայտարարել է, որ հարցում կուղարկի երկրի խորհրդարան` խնդրելով հավանություն տալ հունգարացի զինվորների` Իրաք ուղարկելուն:
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի և տնտեսական կապերի նախարարն ասել էր, որ Հունգարիան ԱՄՆ-ի խնդրանքով կարող է Իրաք ուղարկել 100-ից 150 զինվորի, ովքեր Գերմանիայի և Իտալիայի զինվորների հետ կմարզեն իրաքյան բանակը:











































