Ավստրալիայում մերկ հեծանվորդները հեծանվավազք են կազմակերպել՝ նպատակ ունենալով այդկերպ կոչ անել օգտագործել քիչ թվով ավտոմեքենաներ, և ավելի շատ աշխատեցնել մկանները, հայտնում է AFP-ն:
Հեծանվավազքը կրել է Less Gas More Ass կարգախոսը:
Ակցիայի կազմակերպիչները բացատրում են իրենց նախաձեռնությունը նրանով, որ կցանկանային ուշադրություն հրավիրել հեծանվասպորտի նկատմամբ, որը ոչ միայն տեղափոխման եղանակ է, այլև ֆիթնեսի տեսակ:













































