Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է հարձակվող Լուիս Սուարեսի ներկայիս մարզավիճակից և արդյունավետությամբ: Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած վերջին` «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղում ուրուգվայցի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել:
«Մեսսին ու Սուարեսը շատ լավ են համագործակցում: Դրա շնորհիվ Լուիսը հնարավորություն ունի ցուցադրել իր լավագույն խաղային որակները:
Թե´ Սուարեսը, թե´ Մեսսին հիանալի մարզավիճակում են, ինչից շահում է ամբողջ թիմը»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:








































