ՊՍԺ-ի ֆուտբոլիստները 250.000-ական եվրո կստանան, եթե կարողանան հաղթահարել Լոնդոնի «Չելսի»-ի արգելքն ու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեն: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
Տեղեկությունների համաձայն` կիսաեզրափակիչ անցնելու դեպքում փարիզյան ակումբի խաղացողները 450.000-ական եվրո կստանան, իսկ եզրափակչի ուղեգիր նվաճելու դեպքում` 700.000-ական: Եթե ՊՍԺ-ն նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, թիմի ֆուտբոլիստները 1.000.000-ական եվրո կվաստակեն:
Ֆրանսիայի չեմպիոն դառնալու դեպքում փարիզցիներին 400.000-ական եվրո պարգևավճար է սպասվում:










































