Բիլբաոյի «Ատլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպումն իր թիմի համար այդքան էլ դժվար չի եղել, տեղեկացնում է Telefoot-ը:
«Այո, մենք «Ռեալ»-ից ավելի լավ խաղ էինք սպասում: Չէինք կարծում, որ կկարողանանք հեշտորեն հաղթել «արքայական ակումբ»-ին:
Մադրիդյան ակումբի կազմում հանդես են գալիս ուժեղագույն ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին դժվարացնել մեր կյանքը: Այսպիսի հանդիպում կարող են անցկացնել նույնիսկ ամենաուժեղ թիմերը»,- հայտարարել է 20-ամյա ֆրանսիացին:







































