Վատիկանը տեղեկացրել է, որ իրեն առաջարկում են Վերածննդի դարաշրջանի հանճարեղ նկարիչ Միքելանջելոյի ստորագրությամբ նամակի վերադարձման դիմաց փրկագին վճարել: Նամակն արխիվից անհետացել էր համարյա 20 տարի առաջ:
Վատիկանի ներկայացուցիչը հայտարարել է, որ անհայտ անձինք առաջարկում են վերադարձնել փաստաթուղթը չհայտարարված գումարի դիմաց: Վատիկանը, իրենց խոսքով, հրաժարվել է գործարքից, քանի որ փաստաթուղթը համարվում է գողացված:
Անհայտ է մնում, թե այսքան ժամանակ 500 տարվա հնության նամակի գողությունը ինչու էր թաքցնում Վատիկանը:












































