Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է անձնական միջոցները ներդնել Մասնավոր ներդրումային հիմնադրամում: Այդ մասին նա հայտարարել է Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետն իր կողմից կատարվելիք ներդրման չափը չի նշել: Նա ասել է, որ գումարի չափն այդքան էլ էական չէ, գլխավորը Մասնավոր հիմնադրամի գործունեությունն է, որը համաֆինանսավորելու է Վրաստանի համար հետաքրքիր նախագծեր:
Իվանիշվիլին ընդգծել է, որ արդեն խոսել է վրացի 2 միլիոնատերերի հետ, ովքեր ևս պատրաստակամ են ֆինանսավորել այդ հիմնադրամը:
Նա նաև ասել է, որ իրենք պետք է ստեղծեն այդ հիմնադրամն ու ապահովեն հետաքրքիր նախագծեր` նշելով, որ իր կողմից ֆինանսական մասնակցությունն ազդեցություն չի ունենա հիմնադրամի ազատ գործունեության վրա, և այն կղեկավարվի անկախ կառավարչի կողմից: