«Ատլետիկ»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն նշել է, որ թիմը ճգնաժամ է ապրում: Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն այսօր կարող է առաջատարի դիրքը զիջել «Բարսելոնա»-ին:
«Մեր թիմն անկում է ապրում: Բայց ամեն ինչ կարող է փոխվել: Բոլոր թիմերում էլ լինում են թռիչքներ և անկումներ: Մենք չենք տարբերվում մյուսներից, բայց կարող ենք շտկել իրավիճակը:
Առջևում դեռ բազմաթիվ խաղեր ենք անցկացնելու, և ես պետք է խնդրեմ երկրպագուներին վստահել մեզ: «Ռեալ»-ի խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում»,- Marca-ն մեջբերում է «Ռեալ»-ի կիսապաշտպանի խոսքերը:








































