Մոսկվայի «Սպարտակ»-ը հրապարակել է մեկնարկային կազմը «Կրասնոդար»-ի դեմ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս կգա մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում:
«Սպարտակ»` Ռեբրով, Պարշավլյուկ, Տասկի, Մակեև, Կոմբարով, Գլուշակով, Ռոմուլո, Չելստրիում, Պրոմես, Խուրադո, Մովսիսյան:
Հանդիպումը կկայանա Մոսկվայում: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 14:30-ին։








































