Մարտի 8-ին եռօրյա պաշտոնական այցով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը կլինի Վրաստանում: Այցի շրջանակներում նա կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելիշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու և արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հետ:
Նախատեսվում է հանդիպում նաև օրենսդիր մարմնի հետ: Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի իրավիճակը Վրաստանի օկուպացված տարածքներում:
Այցի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կլինի օկուպացված գծում, կդիտարկի ստիպված տեղափոխված մարդկանց բնակավայրը և տեղում կծանոթանա իրավիճակին:








































