Երկօրյա սեմինար սննդից առաջացող հիվանդությունների ռիսկի գնահատման վերաբերյաl, որ տեղի ունեցավՀայաստանում:
Այս շաբաթ տեղի ունեցած սեմինարը կազմակերպել էր Ամերիա ընկերության կառավարման խորհրդատվական ծառայությունը շոտլանդական պարենային կառավարման խորհրդատուների հետ մեկտեղ «Հիվանդությունների հսկողության կարողության ուժեղացման» նախագծի շրջանակում:
Նպատակն էր ներկայացնելու ներկայիս վիճակը և իրականացվելիք ծրագրերը՝ կապված սննդային հիվանդությունների, վերահսկողական համակարգի ստեղծման կարողությունների, ընթացիկ ռիսկերի, նույնականացման և վերլուծության հետ:
Սեմինարի ընթացքում տեղի ունեցան դասընթացներ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Սննդի անվտանգության ռիսկերի գնահատմանևւ վերլուծության հետազոտական կենտրոնի ոււ սննդային հիվանդությունների վերահսկողության հարցում այլ շահագրգիռ կողմերի համար:
Ընդ որում, Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը անդամ է Համաշխարհային բանկի խմբի, մարտին կազմակերպում է Չորրորդ սննդամթերքի անվտանգության միջազգային համաժողովը:
Համաժողովը տեղի կունենա մարտի 19-ին Բիշքեկում, Ղրղզստան, Hyatt Regency հյուրանոցում:
Այն կնպաստի տարածաշրջանային սննդի վերամշակման ընկերություններին բարելավել սննդամթերքի անվտանգության համակարգերը և սննդի շուկայում ապահովել հասարակության աջակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար:
Ներկաների շարքում կլինեն ներկայացուցիչներ շուրջ հարյուր սննդի վերամշակող ընկերություններից, մանրածախ առևտրային ընկերություններից և փորձագիտական ու սպառողական համայնքներից, ինչպես նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
Միջոցառումը կազմակերպված է ՄՖԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոբիզնեսի խորհրդատվական ծրագրի կողմից:
Թարգմանությունը՝ Interpress.am-ի








































