Ինչպես արդեն հայտնել ենք, «Ռեալ»-ը և «Պորտու»-ն համաձայնության են հասել պաշտպան Դանիլոյի` «արքայական ակումբ» տեղափոխության շուրջ: AS-ի տեղեկությունների համաձայն տրանսֆերի արժեքը 30 մլն եվրո կկազմի:
Գործարքն ավարտելու համար մնում է համաձայնեցնել վերջին մանրամասաները, իսկ բրազիլացուն` պայմանագիր ստորագրել: «Արքայական ակումբ»-ը 23-ամյա ֆուտբոլիստին 6-ամյա պայմանագիր է առաջարկում: Նրա տարեկան աշխատավարձը 2 մլն եվրո կկազմի:
Հիշեցնենք, որ Դանիլոն «Սանթոս»-ից «Պորտու» է տեղափոխվել 2012 թվականին: Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:







































