Ամերիկյան Apple ընկերությունը հետաձգում է մեծացված էկրանով iPad-ի թողարկումը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
12,9-դյույմանոց էկրանով iPad-ի արտադրությունը ծրագրվում է սկսել մոտավորապես սեպտեմբերին: Պատճառը դիսփլեյների մատակարարումների հետ կապված ձգձգումներն են, պատմել գործակալության զրուցակիցներից մեկը, որը ցանկացել է գաղտնի մնալ: Սկզբում Apple-ը ծրագրում էր «մեծ» iPad-ի արտադրությունը սկսել այս եռամսյակում, պատմել են ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրները:
Հիմա Apple-ը թողարկում է 9,7-դյույմանոց դիսփլեյով iPad և 7,9-դյույմանոց էկրանով iPad Mini: Մեծացված տարբերակի վերաբերյալ ծրագրերն ընկերությունը չի բացահայտում:
Մեծացված էկրանով iPad-ի ուղղությամբ Apple-ի աշխատանքի մասին շշուկները տարածվել են 2013 թ. գարնանը: ԶԼՄ-ները հայտնում էին, որ 12,9-դյույմանոց պլանշետի արտադրությամբ կզբաղվի Quanta Computer-ը:










































