Բիլբաոյի «Ատելտիկ»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Էսպանյոլ»-ի դեմ խաղի մասին: Մասնագետը նշել է, որ չնայած «Բարսելոնա»-ն եզրափակչի ֆավորիտ է համարվում, բայց ամեն ինչ կարող է լինել:
«Լավ էինք նախապատրաստվել «Էսպանյոլ»-ի դեմ խաղին և հասկանում էինք, որ պետք է օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Մեզ համար կարևոր էր մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել:
Ակնհայտ է, որ «Բարսելոնա»-ն ֆավորիտ է, բայց եզրափակիչում ամեն ինչ հնարավոր է»,- AS-ը մեջբերում է Վալվերդեի խոսքերը:







































