Առաջին հայացքից թվում է, թե այս դիմանկարը ստեղծված է ներկերով, սակայն իրականում նկարիչն օգտագործել է միայն հին ջինսե կտորտանքներ։
Բրիտանացի նկարիչ Յան Բերին, ով հայտնի նաև Denimu անվամբ, ստեղծում է շատ գեղեցիկ ռեալիստական նկարներ ջինսերի կտորներից՝ գրում է Kulturologia.ru-ն:
Նրա վերջին աշխատանքներից մեկը մրցարշավային սպորտի լեգենդ Այրթոն Սենայի դիմանկարն է: Այն ստեղծվել է նրա անժամանակ մահվան 20-րդ տարելիցի կապակցությամբ: Նկարիչը դիմանկարը նվիրել է բարեգործական կազմակերպությանը:
Յան Բերին այդ տեխնիկայով է աշխատում արդեն ավելի քան 8 տարի: Նրա մոտ հին ջինսի կտորներն օգտագործելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ մայրը պատրաստվում էր դեն նետել դրանք։
Հեղինակը նշում է, որ մեկ կտավ ստեղծելու համար իրենից պահանջվում է 3-5 շաբաթ։ Աշխատանքի ընթացքում նկարիչը ոչինչ չի օգտագործում՝ բացի ջինսից և սոսնձից:












































