ԱՄՆ-ի ղեկավարությունը կիևյան զինված ուժերի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում մտադիր է առնվազն 300 զինծառայող ուղարկել Ուկրաինա, հաղորդում է RIA Novosti-ն:
Զինծառայողները Ուկրաինա կմեկնեն 2015թ. մարտ ամսից մինչև հոկտեմբեր:
ԱՄՆ-ի պետական գնումների կայքում մրցույթ է հայտարարված երկրի տարածքում զինվորական անձնակազմ ապահովելու համար: «Կապալառուն պետք է ապահովի բոլոր սարքավորումները, տրանսպորտն ու անձնակազմը, որն անհրաժեշտ է տեղափոխման համար՝ պայմանագրի պայմաններին համաձայն»,- ասվում է մրցույթի հայտարարությունում:
Հաղորդվում է, որ անձնակազմը կտեղեկայվի Լվովի շրջանի Յավորովսկի կրակադաշտի Անվտանգության և խաղաղության պահպանման միջազգային կենտրոնում:









































