Ընդդիմադիր Բորիս Նեմցովի ցնցող սպանությունն ակնհայտորեն նշանավորում է ռուսական քաղաքականության մեջ նոր դարաշրջանի սկիզբը, գրում է The Guardian-ի թղթակիցը:
Պարբերականը նշում է, որ այդ նոր դարաշրջանը «դժվար թե հաճելի լինի»:
Հեղինակը հարցնում է, թե ո՞վ է պատասխանատու Նեմցովի սպանության համար, մի քանի վարկած է բերում, բայց ի վերջո նշում է, որ «ոչ ոք ստույգ չգիտի»:
Ըստ թերթի՝ Նեմցովի մահը «ջրբաժան» է դարձել մի քնաի ոլորտներում: Հեղինակի կարծիքով՝ նախ, Նեմցովի մահը չեզոքության մահն է, երկրորդ՝ լավատեսության մահն է, բացի դրանից՝ դա «պատահական մահ է», որը ցույց տվեց, որ հաճախ իշխանությունն ու կառավարությունը չեն կարող ամեն ինչ վերահսկողության տակ պահել:








































