Tuesday, 21 05 2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք

Ռուսաստանը Հայաստանի հետ չի բանակցում, ճնշում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

– Պարոն Իգիթյան, վերջերս Հայաստանում էին ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ բանակցություններ սկսել: Իսկ անցած տարեվերջին էլ ՀՀ-ում տեղի ունեցավ ԵԺԿ, Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը: ՀՀ էին այցելել Եվրոպական կառույցների և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Ավելի ուշ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց ԱՄՆ, հանդիպեց փոխնախագահ Բայդընի հետ: Ի՞նչ է նշանակում այս հերթագայությունը, ուժային կենտրոնները փորձում են հստակեցնե՞լ ՀՀ արտաքին կողմնորոշումը:

– Նախ` ես ընդհանուր հարթության վրա չէի դնի Եվրամիության կամ Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններն ու այն, ինչ կատարվում է ՌԴ կողմից: ՌԴ-ն ընդհանուր մի ռազմավարություն ունի թե Եվրասիական միության, թե նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ընդհանուր ակտիվություն ունենալու առումով, և դա շատ քաղաքականացված է: Այդտեղ տնտեսական բաղադրիչը շատ քիչ է: ՌԴ-ն ՀՀ-ի հետ ոչ թե բանակցություններ է տանում, այլ, ինչպես նկատելի է, ճնշում է կամ պայմաններ ներկայացնում: Իսկ ՀՀ իշխանություններին դժվար կլինի դրանցից խուսափել, որովհետև թույլ են: Բայց Հայաստանում դեռ չեմ տեսնում Մաքսային միության հետ կապված կառավարական, մասնագիտական, տնտեսական մակարդակով քննարկումներ:

 – Իսկ Հայաստանը կկարողանա՞ դիմակայել ՌԴ-ի՝ Մաքսային միությանը և Եվրասիական միությանն անդամակցելու ճնշումներին:

– Հայաստան ասելով` այս դեպքում հավանաբար նկատի ունեք ՀՀ իշխանություններին: Ինձ թվում է, որ ՀՀ-ն չի էլ փորձում դիմակայել ՌԴ առաջարկին, և արդեն քանի տարի է` ՀՀ իշխանություններն այդքան թույլ են և այդ խնդրի հետ կապված իրենց շահերը կամ տեսակետներն ասելու բարդույթ ունեն: Դա սկսվել է դեռ այն ժամանակ, երբ ՌԴ-ն ՀՀ-ին ներկայացրել էր պարտքի դիմաց ոլորտներ ստանալու պահանջ: Այդ միության ֆորմատը ՌԴ համար դեռ պարզ չէ, այն գոյություն չունի, բայց ՀՀ-ում խոսվում է դրան անդամակցելու մասին: Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա ՀՀ-ն ինքն է ժամանակին ցանկություն հայտնել մեր երկիրը կառուցել եվրոպական արժեքներին համապատասխան, և անընդհատ ՀՀ-ն է դիմում ԵՄ-ին կամ Արևմուտքին թե ֆինանսական ու տնտեսական, և թե քաղաքական օգնության ակնկալիքով:

– Բայց ՀՀ իշխանությունները երբեմն հայտարարում են, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ԵՄ-ին անդամակցելու հարց չկա:

– Հենց դա եմ ասում: Եվ այնպես չէ, որ ԵՄ-ն ճնշում է ՀՀ-ին անդամակցելու, և ՀՀ-ն դիմադրում է: Հակառակը՝ ՀՀ-ն գոնե կառավարության հայտարարություններով անընդհատ դիմում է ԵՄ-ին, որ օգնի նորմալ երկիր կառուցել:

 – ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը շատ օգտակար կլինի ՀՀ-ի և ԵՄ համար, և այն շահեկան է նաև ԱՄՆ համար: Արդյոք այսպիսով Արևմո՞ւտքն էլ չի ցանկանում հստակեցնել ՀՀ կողմնորոշումը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընը հայտարարել էր, թե Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է:

– Նախ, ես չեմ կարծում, որ Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ի վերականգնման փորձ է, դա ՌԴ ծրագիրն է իր ազդեցության ոլորտները և աշխարհագրությունը ցույց տալու համար: Իսկ Արևմուտք ասելով` կտարանջատեի ՀՀ-ի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կամ եվրոպական կառույցների հետ ունեցած հարաբերությունը: Եթե դիտարկենք վերջին շրջանում ԱՄՆ-ՌԴ բանավեճը կամ մրցակցությունը, ապա կտեսնենք, որ միջազգային ոլորտում թե քաղաքական, թե ռազմական տեսակետից այն դառնում է կոնֆրոնտացիոն` պայմանավորված կոնֆլիկտներ ունեցող որոշ երկրների նկատմամբ նրանց կտրուկ տարբերվող դիրքորոշումներով: Եվ ցավոք, ԱՄՆ-ՌԴ այս մրցակցության կամ որոշ դեպքերում կոնֆրոնտացիայի մեջ ՀՀ-ն ներքաշվում է միակողմանիորեն,  դա ես վտանգավոր եմ համարում: Բաներ կան, որ ՌԴ-ն, որպես մեծ տերություն, կարող է իրեն թույլ տալ, բայց դա ՀՀ-ի համար վտանգավոր է:

– Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի վրա կավելանա՞ն արտաքին ճնշումները:

– Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի ու կառույցի կողմից ճնշում կամ նման ցանկություններ, իհարկե, լինելու են: Եվ այդտեղ ամեն ինչ պայմանավորված է այն հանգամանքով, թե ՀՀ իշխանությունները որքան են ուժեղ: Եթե ՀՀ իշխանությունները կամ նախագահն ինքը կհամարվի զուտ հասարակությունից անջատված անհատ, իհարկե, նրան ճնշելը շատ հեշտ է: Բայց եթե նա ներկայացնում է հասարակությունը, ապա հասարակությանը ճնշել հնարավոր չէ: Օրինակ` Իսրայելը: Եթե այդ երկրի վրա ճնշումները ուժեղանում են, և եթե իշխանություններն այդ ճնշմանը չեն դիմանում, հրաժարական են տալիս, որովհետև  հասարակությունը ըմբոստանում է ոչ թե ճնշման, այլ իշխանությունների դեմ: ՀՀ-ում մեզ անհրաժեշտ է երկու բան՝ հասարակության կողմից ձևավորված ուժեղ իշխանություն և պետության մի այնպիսի մոդել, որը կայուն է, ժողովրդավարական  և տնտեսապես ուժեղ է: Այսօր տեսնում ենք առանց ներքին տնտեսական զարգացած մոդելի, թույլ, որոշ դեպքերում հարմարվող, ոչ լեգիտիմ իշխանություն: Նման իրավիճակում ՀՀ-ին շատ դժվար է դիմակայել տարբեր ճնշումների:

– Դուք դրական էիք վերաբերվել Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, թեև Կոնգրեսը նրան չի պաշտպանում:

– Ես տեսնում եմ Հ. Բագրատյանի ջանքերը և ցանկությունը ՀՀ-ում առնվազն տնտեսական մոդել ստեղծելու ուղղությամբ: Այսինքն` մարդը ներկայացնում է քաղաքական և տնտեսական այս ճգնաժամից դուրս գալու ծրագիր: Անկախ այն հանգամանքից՝ այս ընտրությունները ֆարս են, թե ոչ, մենք տեսնում ենք մի զարգացած քաղաքական գործչի, բարձր մասնագիտական չափանիշներով տնտեսագետի, ով իր մտահոգությունը ծրագրի տեսքով ներկայացնում է հասարակությանը:

– Կոնգրեսը ճի՞շտ վարվեց, որ նրան չպաշտպանեց:

– Ես գտնում եմ, որ  քաղաքական ուժերը պետք է ակտիվ մասնակցեն և նախագահական ընտրություններում թեկնածու ունենան:

– ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իշխանական ճնշումների ազդեցության արդյունքում հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին: Նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությունը կմտնի կոալիցիա՞, թե՞ ընդդիմության հետ կհամագործակցի:

– Ճիշտն ասած` ես ԲՀԿ-ին ընդդիմություն չեմ համարում: Եվ նորից եմ կրկնում, որ ՀՀ-ում ամեն մի քաղաքացի խոցելի է, առավել ևս՝ գործարարը: Նա շատ խոցելի է, և ընդդիմադիր կեցվածք ընդունելուց հետո այս իշխանությունները կվերացնեն նրա բիզնեսը: Հավանաբար սա է հիմնական պատճառը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմադիր կեցվածք ընդունել: Իսկ ՀՀ ընդդիմությունը պետք է փորձի հասարակության դժգոհ, ըմբոստ մասի ներկայացուցիչը լինել: Փորձել ավելի ուժեղացնել հասարակության հետ իր կապը:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների և քաղաքական գործընթացների նկատմամբ Հայաստանում գոյություն ունեցող հասարակական անտարբերությունը: Արդյոք այն անդո՞րր է փոթորկից առաջ:

– Քաղաքական ուժերի հանդեպ անվստահություն եմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ  այդպիսով հասարակությունը դարձավ իշխանամետ: ՀՀ-ում առկա հիմնական խնդիրն այն է, որ հասարակության զգալի մասը, եթե չասենք մեծամասնությունը, դժգոհ է իշխանություններից և առկա իրավիճակից: Ու դրան որպես հետևանք ուղղակի արտագաղթ կա: Բայց շատ ավելի բարձր է պոտենցիալ արտագաղթողների թիվը: Ամենահամեստ հաշվարկներով ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսը պատրաստ է հնարավորության դեպքում լքել Հայաստանը: Իշխանությունն այս խնդրի մասին պետք է մտածի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում