Թուրքական Apa լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը մեկնաբանել է դեպի Լեռնային Ղարաբաղ UNESCO-ի գնահատող հանձնաժողովի առաքելության լուրը.
«Մեր պահանջները կայանում են նրանում, որ եթե գնահատող հանձնաժողովը ցանկանում է ուսումնասիրել «օկուպացված» տարածքների մշակութային ժառանգության ներկա վիճակը, ապա նա պետք է այցելի նաև Ադրբեջան ու Հայաստան և վերլուծության ենթարկի ամբողջ իրավիճակը: Մեր երկրորդ պահանջն այն է, որ հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղ մեկնի ադրբեջանական տարածքից:
Թեև UNESCO-ի առաքելության գործառույթները հայտնի են, դեռևս անհայտ են մնում դրանում ընդգրկված անձինք ու այցի ժամկետը»: