Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ինչու՞ է ուղերձը հասցեագրված դատավորներին

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան հանդիսանում է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, իսկ Կոնվենցիայի դրույթների մեկնաբանության բացառիկ իրավասությունը վերապահված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին: Այստեղից էլ հետևում է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, ըստ էության, հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների իրավական համակարգի կարևոր բաղկացուցիչը:
Ինչու± է ուղերձը հասցեագրված դատավորներին:
Խնդիրն այն է, որ հենց դատավորները պետք է յուրաքանչյուր վճիռ կայացնելիս` գործի հանգամանքները հաշվի առնելով, ՀՀ օրենսդրության կիրառումն ու մեկնաբանումը համադրեն եվրոպական դատարանի պրակտիկայից բխող սկզբունքների հետ, որոնք բացատրում են զրպարտության եւ վիրավորանքի սահմանները եւ տալիս են դրանց հստակ ձեւակերպումները: Դրանք բազմաթիվ են եւ ներառել բոլորը օրենքներում` անհնարին է, սակայն իրավաբաններին եւ դատավորներին պետք է քաջ հայտնի լինեն եւ հիմք ծառայեն վճիռ կայացնելիս: Ուստի, անհրաժեշտ է մեկ անգամ եւս շեշտել, որ այն, ինչ ներկայացված է ուղերձում, ոչ թե կամայական մեկնաբանություններ են, այլ եվրոպական դատարանի նախադեպային սկզբունքներ, որոնք իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:
Մինչեւ այս օրենքի ընդունումը արդեն եղել է նախադեպ, երբ դատարանը վնասի փոխհատուցման վճիռ է կայացրել լրատվամիջոցի նկատմամբ («Հայկական ժամանակ» 2009 թ), ընդ որում` հայցվորը պահանջել է վնասի փոխհատուցում 16 միլիոն 120 հազար դրամի չափով, դատարանը սահմանել է 3 միլիոն 620 հազար դրամ: Այժմ այս օրենքը որոշակիորեն սահմանափակում է իրեն վիրավորված համարող անձի ակնկալիքը` որպես վնասի փոխատուցում, հստակ սահմանելով` վիրավորանքի դեպքում մինչեւ 1 միլիոն, իսկ զրպարտության դեպքում մինչեւ 2 միլիոն դրամ, ընդ որում` դրանք առավելագույն չափերն են եւ, եթե, այնուամենայնիվ, փոխհատուցում նշանակվում է, ապա այս դեպքում եւս Եվրոպական դատարանի նախադեպային սկզբունքները հաշվի առնելով` գումարը կարող է լինել անհամեմատ փոքր:
Հետեւաբար, այս օրենքի կիրարկման խնդիրը մեծապես կախված է դատավորների անաչառ քննություն կատարելու, եվրոպական դատարանի պրակտիկայից բխող մեկնաբանություններին տիրապետելու եւ վնասին համարժեք փոխհատուցում սահմանելու ունակությունից: Նկատի ունենանք նաեւ , որ քննարկվող օրենքը չի սահմանում գույքի եւ բանկային հաշիվների վրա արգելանք դնելը, դա կարգավորվում է այլ օրենքներով` եւ կիրառվում է նույնպես դատարանի որոշմամբ: Այս համատեքստում յուրաքանչյուր դատավորի հայտնի է նաեւ եվրոպական օրենսդրության այն սկզբունքը, երբ լրատվամիջոցի նկատմամբ տուգանք նշանակելիս դատավորը ոչ միայն հաշվի է առնում վնասի համարժեքության խնդիրը, այլ նաեւ լրատվամիջոցին սնանկության չհասցնելու նույնպես նախադեպային մեկնաբանությունը:
«Հրապարակ» թերթի տվյալ դատական գործին որեւէ կերպ միջամտել Մարդու իրավունքների Պաշտպանի գրասենյակը չի կարող, քանի որ օրենքով սահմանված կարգով, դատական վարույթում գտնող գործերը, Պաշտպանը քննարկել չի կարող(հոդված 10, «Պաշտպանի կողմից քննարկման ոչ ենթական բողոքները»): Սակայն օրենքը Պաշտպանին հնարավորություն է տալիս ծանոթանալ այն գործերի նյութերին, որոնց վերաբերյալ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ(հոդված 12, 5-րդ կետ): Բացի այդ, 2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների շնորհիվ Պաշտպանը կարող է հանդես գալ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ, որից հետո վարույթ հարուցելու իրավասություն ունեցող անձը պարտավոր է հաղորդման քննարկման արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին` որոշումը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում (հոդված 12, 8-րդ կետ):
Հարգանքներով,
Շաքե Ավոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժնի պետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում