Լիբիական Մարս Ալ-Բրեգայում ապստամբների երկու հրասայլ և մեկ ավտոբուս ընկել են կոալիցիոն զորքերի ռմբակոծության տակ, փոխանցում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ապստամբների ներկայացուցչին: ՆԱՏՕ-ն այս պահին չի մեկնաբանել ապստամբներին ռմբակոծելու տեղեկությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այս պահին հայտնի է 13 զոհի մասին: Կան բազմաթիվ վիրավորներ: Ապստամբների հրամանատարներից մեկը հայտարարել է, որ առնվազն 4 հրթիռ է արձակվել ապստամբների ուղղությամբ: ՆԱՏՕ-ում ասել են, որ այդ շրջանի ռմբակոծությունները նպատակ ունեն վերացնելու Քադաֆիին հավատարիմ ուժերի դիմադրությունը, որոնք երեկ խոչընդոտել են ապստամբներին առաջ շարժվել դեպի Տրիպոլի:
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: