ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նորից հայտարարել է, որ անջատողականներն Ուկրաինայի արևելքում գործում են Ռուսաստանի աջակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բայդենի խոսքով՝ Ռուսաստանն իրավունք չունի թաքնվել «սուտ պնդումների» հետևում, թե կապ չունի անջատողականների հարձակումների հետ:
Այս մասին Բայդենն ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հեռախոսային խոսակցությունների ընթացքում:
Բայդենը նաև «վճռականորեն դատապարտել է անջատողականների հարձակումը» Դեբալցևո շրջանում, ինչը Մինսկի բոլոր առկա համաձայնագրերի աղաղակող խախտում է:








































