ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Էշթոն Քարթերը ժամանել է Աֆղանստան, որտեղ մտադիր է հանդիպել ամերիկյան և աֆղանական զինվորական հրամանատարությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ժամանելով՝ նա հայտարարել է, որ Աֆղանստանում հաջող գործողությունների շարունակման հույս ունի՝ երկրից ամերիկացի զինծառայողների դուրսբերումից հետո։
Սպասվում է, որ Քարթերը Քաբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայի հետ։
Կենտրոնաասիական երկրում ՆԱՏՕ-ի զորքերի առաքելությունն ավարտվել է անցած տարվա վերջին։ ԱՄՆ-ը հայտնել է, որ այնտեղ պահպանում է փոքր զորակազմ՝ աֆղան զինվորականներին օգնություն ցուցաբերելու համար։











































