Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը Ռուսաստանի պետպարտատոմսերի վարկանիշն իջեցրել է՝ Baa3-ից դարձնելով Ba1՝ բացասական կանխատեսմամբ՝ այդպիսով դրանք տեղափոխելով «աղբային» գոտի, որտեղ հայտնվում են ներդրումների համար ոչ պիտանի, սպեկուլյատիվ արժեթղթերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գործակալությունը կարծում է, որ 2015 թվականին ռուսական տնտեսությանը խորը ռեցեսիա է սպասվում, ընդ որում՝ տնտեսական անկումը կշարունակվի նաև 2016-ին։
Վարկանիշի իջեցման այլ պատճառների շարքում նշվում է ֆիսկալ կայունության և արժութային պահուստների ենթադրվող հետագա թուլացումը և անկանխատեսելի քաղաքական դինամիկան։











































